Թեհրանի ոստիկանապետ Իսմայիլ Ահմադի Մողադամը հայտարարել է, որ ընտրությունների նախաշեմին ոստիկանությունում իրականացվել են անհրաժեշտ նախապատրաստություններ: Նրա խոսքով՝ 2013-ի ընտրություններում պատահականություններ չեն լինի:
Նա հայտնել է, որ միշտ էլ թշնամին փորձում է օգտվել «ազատ ընտրության» պակասից՝ կոչ անելով մարդկանց չմասնակցել քվեարկությանը, քանի որ նրանց քվեն արդյունք չի տա: Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը:
Ահմադի Մողադամը վերահաստատել է, որ ոստիկանությունը իր վերահսկողության տակ կվերցնի իրավիճակը, այդպիսով կկարողանան ընտրությունների ժամանակ բացահայտել ու կանխել հնարավոր անկարգություններն ու սադրանքները:









































