Բլյուզ երաժիշտ Բի Բի Քինգը 1 օրով հոսպիտալացվելուց հետո հիվանդանոցից դուրս է գրվել՝ ասվում է նրա Facebook-ի էջում:
«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին անհանգստության ու բարի մաղթանքների համար: Ես ինձ անհամեմատ լավ եմ զգում ու այսօր լքում եմ հիվանդանոցը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես հայտնել էր նրա դուստր Կլոդետը՝ իր հայրը տառապում է ջրազրկումից, ինչի պատճառը երկրորդ տիպի շաքարախտն է: Նա նշել է, որ 89-ամյա Բի Բի Քինգն արդեն ավելի լավ է:









































