Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ֆերեյդուն Աբասի Դավանին հայտարարել է, որ ԱԷՄԳ-ի պատվիրակությունը չի այցելի Փարչինի ռազմաբազա: Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը:
Աբասին այդ հայտարարությունն արել է Իրանի և ԱԷՄԳ-ի միջև բանակցությունների մեկնարկից հետո: Նա ընդգծել է, որ բանակցությունները կշարունակվեն մինչ տրամաբանական արդյունքի ձեռքբերում՝ հավելելով, որ Փարչինը ռազմաբազա է, այլ ոչ թե միջուկային օբյեկտ:
«ԱԷՄԳ-ը պետք է տրամադրի վստահելի ապացույցներ և փաստաթղթեր, որոնք վերաբերում են ենթադրյալ հավակնություններին, սակայն նրանք հրաժարվում են դա անել»,- ասել է նա:
Աբասին հայտարարել է, որ ԱԷՄԳ-ը չունի անվտանգության բավարար մակարդակ՝ կանխելու գաղտնի տեղեկությունների արտահոսքը: Նա նաև հայտարարել է, որ թեև Փարչին այց չի ծրագրվում, սակայն բանակցությունները կշարունակվեն՝ գտնելու իրավական հիմք Փարչինում ԱԷՄԳ-ի հետագա տեսչական այցերի համար:











































