Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը (Լուլու) Facebook-ի իր էջում գրել է.
«Հարգարժան դպրոցական դասագրքերի հեղինակներ և մեթոդիստներ հնարավոր չէ արդյոք 7 տարեկան` տառերը նոր սովորած երեխաներին չապշեցնել ձեր բառապաշարի ճոխությամբ,ավելի ճիշտ չէր լինի աստիճանաբար նրանց հրամցնել ոսկեղենիկ հայոց լեզուն` փոքր չափաբաժիններով,որպեսզի հիասթափության և անզորության փոխարեն` հաճույքով սերտեին մայրենին:
Կարելի՞ է «գթասիրտ», «աղերսանք», «ճշմարտախոս» «բարեգթություն» և այլ երկար բառերը դեռևս փոխարինել կարճ ու հաճախ գործածելի հոմանիշներով և հետո քիչ-քիչ ներմուծել հիրավի գեղեցիկ,բայց բարդ բառերը նրանց բառապաշա՞ր:
Ակներև է ,որ ցանկանում եք գիտակ և հարուստ բառապաշարով սերունդ դաստիարակել,բայց,ըստ իս, ձեր` ավելի ջանքերը հնարավոր է հակառակ ազդեցությունն ունենան.
Դիցուք` մեջբերում այսօրվա դասից. «Դա երջանկության այնպիսի հուզիչ և նուրբ արտահայտություն էր,որն ավելի շատ տխրեցնում էր,քան ուրախացնում: «….. ու այսպես 2-3 էջ…
Ըստ իս` իմաստային և բառապաշարային, ինչպես նաև ավելի ռոմանտիկ և փիլիսոփայական տեքստերին կարելի է անցնել 4-րդ դասարանից…լավ գոնե` 3-րդ… քննարկենք,եթե հակառակ կարծիք ունեցողներ կան»











































