Friday, 03 05 2024
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին

Հերթական քաղբանտարկյալներն ունենք. իրավապաշտպան

«Հիմնադիր խորհրդարանի» անդամների նկատմամբ տեղի ունեցողը ակնհայտ քաղաքական հետապնդումներ են և, հերթական քաղաքական բանտարկյալներն ունենք: Այս մասին «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշեց Հայաստանի հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը։

Նրա խոսքով` սա ինչ-որ իմաստով Հայաստանի համար մի փոքր աննախադեպ է, որովհետև մեծ մասամբ այսպիսի քաղաքական հետապնդումները, ձերբակալությունները որպես կանոն եղել են նախագահական ընտրություններից հետո, չնայած բացառություններ էլ կան:

«Ընդհանրապես, ցանկացած պետության մեջ, այդ թվում և Հայաստանում, քաղաքական բանտարկյալներ են հայտնվում, քաղաքական հետապնդումներ են լինում, երբ իշխանությունը ռեալ վտանգ է տեսնում ընդդիմության տվյալ քաղաքական ուժի մեջ և սա կարելի է նայել այդ համատեքստում։ Եթե մենք վերցնենք ընդհանրապես Հայաստանի քաղաքական համայնապատկերը, ապա կարելի է ասել, որ հիմնականում բոլոր քաղաքական ուժերը այս կամ այն չափով հարմարվել են իրավիճակին և ԲՀԿ-ին ջախջախելուց հետո, կարծես թե դաշտն ամբողջությամբ քանդուքարափ եղած է, և տվյալ դեպքում իշխանություններին միակ անհանգստություն պատճառողը Հիմնադիր Խորհրդարանն է»,-ընդգծեց իրավապաշտպանը։

Ավետիք Իշխանյանի ներկայացմամբ, այստեղ ամենահետաքրքականն այն է, որ գուցե ՀԽ անդամներին բռնելով, իշխանություններն ավելի հանգիստ են, քանի որ և Բերձորի, և Գյումրիի դեպքերը ցույց տվեցին, որ Հայաստանի քաղաքական ուժերը որպես կանոն չեն քննադատում կամ շատ մեղմ եմ քննադատում իշխանությունների բռնությունները։ «Որովհետև ասում են իհարկե` բռնությունը վատ բան է, բայց… բայցը կարծես թե արդարացնում է եղած բռնությունները: Եվ այդ տեսակետից իշխանություններն ավելի ազատ են գործում ՀԽ անդամների նկատմամբ։ Բայց այն, ինչ կատարվել է՝ առավոտյան տներ ներխուժելով և խուզարկություններ անելով, բերման ենթարկելով, սա խորհրդային տարիների ավանդույթներն են»,-ասաց նա։

Հարցին, թե կարծում եք ռեալ վտա՞նգ զգաց իշխանությունը, դրա համա՞ր սկսեց ձերբակալություններ, իրավապաշտպանը պատասխանեց, որ ձեռնպահ կմնա այդպես ասել, բայց կարծում է, որ ինչ-որ վտանգ տեսել են։

«Ես չէի ասի, որ նրանց գործունեությունը գաղտնի է եղել կամ ունեցել են գաղտնի ահաբեկչական սցենարներ, որովհետև նրանք բավական բաց ու թափանցիկ են գործել։ Սա է իմ տպավորությունը: Այսինքն՝ հավատ չի ներշնչում պնդումը, թե նրանք չգիտեմ ինչերի են նախապատրաստվել։ Եթե դուք ուշադրություն դարձրել եք, ժամանակին ոստիկանապետն ասաց, որ մենք գիտենք, թե տարբեր տեղերում ինչպես է շնչում ընդդիմությունը։ Եթե ոստիկանությունն է դա ասում` ինչ ասել ԱԱԾ-ի մասին, փաստորեն, տոտալ վերահսկողության տակ ես, փոխանակ այդ հատուկ ծառայությունները Հայաստանի անվտանգության վրա աշխատեն`իշխանության անվտանգության վրա են աշխատում»,- իր խոսքն ամփոփեց իրավապաշտպանը։

maxresdefault

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում