Աշխարհի երրորդ ռակետ ռուսաստանցի թենիսիստուհի Մարիա Շարապովան հայտնել է, թե որտեղ է պահպանում իր տիտղոսները:
«Այդ մասով պատասխանատու է մայրս: Եթե դուք պատահաբար ինձ հյուր գաք, կարող եք անգամ չկռահել, որ ես թենիսիստուհի եմ: Որոշ տիտղոսներս ընդհանրապես խոհանոցում են օգտագործվում: Իսկ մեկը ծառայում է որպես կախիչ:
Այնպես որ, դրանք ամենուր են: Իհարկե, ամենակարևոր տիտղոսներս պահպանվում են պահարանում` մեդալներիս հետ»,- WTA-ն մեջբերում է 25-ամյա թենիսիստուհու խոսքերը:









































