Մայրության և գեղեցկության տոնը օրվա ընթացքում յուրօրինակ տոնական մթնոլորտով է լցրել վարչական շրջանները: Փողոցներում, այգիներում ու պուրակներում, ինչպես նաև մարդաշատ այլ վայրերում անցորդ կանանց ու աղջիկների տոնը շնորհավորել են երիտասարդ կամավորները: Փոխանցելով Երևանի քաղաքապետի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները երևանցի և մայրաքաղաքում արտերկրից հյուրընկալված կանանց՝ ծաղիկներ ու բացիկներ են բաժանվել:
Օրվա առթիվ միջոցառումներ, համերգային ծրագրեր են կազմակերպվել նաև կրթամշակութային օջախներում: