Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին հայտարարել է, որ 2009 թվականին «Ռեալ» չի տեղափոխվել, որովհետև Մյունխենում նրան իրենց Մեսսին էին համարում: Ֆրանսիացի ֆուտբոլիստը մոտ էր Մադրիդ տեղափոխությանը` մյունխենյան ակումբի այն ժամանակվա գլխավոր մարզիչ Լուի վան Գալի հետ վիճաբանության պատճառով:
««Բավարիա»-ի ղեկավարության հետ բանակցություններ վարեցի: Ինձ ասացին, որ չպետք է հեռանամ ակումբից, քանի որ այն իմ կարիքն ունի ճիշտ այնպես, ինչպես «Բարսելոնա»-ն ունի Մեսսիի կարիքը: Արդյունքում ամեն ինչ մնաց այնպես, ինչպես կար:
Վան Գալի հետ խնդիրներ ունեի: Մարդկային հարաբերությունների առումով: Նա մեծ հաջողությունների է հասնում, բայց վատ մարդ է: Մեր հարաբերությունները լարված էին: Այդ իսկ պատճառով մտածում էի այլ ակումբ տեղափոխության մասին»,- Marca-ն մեջբերում է Ռիբերիի խոսքերը:










































