Հնդկաստանի հյուսիս գտնվող Ուտար-Պրադեշ նահանգի բնակիչը փորձել է ամուսնանալ օձի հետ՝ հայտնում է The Daily Mirror-ը:
27-ամյա Սանդիպ Պատելը համոզված է եղել, որ կոբրան նախորդ կյանքում գեղեցիկ աղջիկ է եղել, իսկ հիմա իրեն է սիրահարվել:
Ամուսնությանը, որն անցկացվել է տեղի տաճարներից մեկում, ներկա է եղել ավելի քան 12 հազար մարդ: Սակայն հարսանիքը չեղյալ է հայտարարվել ոստիկանության աշխատակիցների կողմից:
Իրավապահները ձերբակալել են Պատելին ու արարողությանը ներկա նրա հորը՝ հասարակական կարգը խախտելու համար:
Պատելի խոսքով՝ գիշերները ինքը խորը էքստազի մեջ ընկնելով՝ կարողանում էր վերածվել օձի ու շփվել իր սիրելիի հետ:








































