Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին պաշտպան Կարլես Պույոլը կարող է վերսկսել մարզական կարիերան:
Sport.es-ի փոխանցմամբ՝ 36-ամյա Պույոլը կարող է հանդես գալ MLS-ում՝ «Կոլորադո Ռեփիդս» ակումբում: Բացի այդ, նա առաջարկ ունի Քաթարից, բայց այդ տարբերակին հակված չէ:
Պույոլն ամբողջ մարզական կարիերան անցկացրել է «Բարսելոնա»-ում: Նա 6 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 2 անգամ՝ Իսպանիայի գավաթակիր, 5 անգամ՝ Իսպանիայի սուպերգավաթակիր:
Բացի այդ՝ նա 3 անգամ հաղթել է եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում՝ Չեմպիոնների լիգայում: Նա Իսպանիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն:










































