«Բարսելոնա»-ի ղեկավարությունն ու մարզչական շտաբը չեն ցանկանում հրաժարվել թիմի կիսապաշտպան Չավի Էրնանդեսի ծառայություններից: Այդ մասին հայտնում է Sport-ը:
Տեղեկությունների համաձայն` կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն զրուցել է Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի հետ` առաջարկելով նրան մնալ ակումբում մինչև պայմանագրի ժամկետի ավարտը: Եթե, այնուամենայնիվ, Չավին որոշի փոխել ակումբային գրանցումը, ապա Բարտոմեուն խնդրում է նրան չհեռանալ ակումբից մինչև 2016 թվականի հունվարը:
Հիշեցնենք` ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Չավին պայմանագիր ստորագրել Քաթարի «Ալ Սադ»-ի հետ:





































