Ֆուտբոլային ոչ մի թիմ երբևիցե չի հեռացել մարզադաշտից այնպես, ինչպես այս թիմը:
Գանայի «Ասանտե Կատոկո» և Ալժիրի «Էլ Էուլմա» թիմերի հանդիպումը շատ տխուր ավարտ է ունեցել: Տանտերերը, ովքեր պետք է հաղթանակ տանեին հաջորդ փուլ դուրս գալու համար, պարտվել են և զրկվել մրցապայքարը շարունակելու հնարավորությունից: Այդ փաստն, իհարկե, դուր չի եկել երկրպագուներին, ովքեր մտադիր են եղել պատժել ֆուտբոլիստներին` վատ խաղ ցուցադրելու համար:
«Երկրպագուները սպառնում էին սպանել ֆուտբոլիստներին: Անվտանգության աշխատակիցները ստիպված եվ եղել վերջիններիս մարզադաշտից դուրս բերել զրահամեքենայով»,- գրում է AllSports-ը:












































