«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, փետրվարի 1-ից, Կենտրոնական բանկը գործարք է կնքել մաքրող միջոցների Karcher ընկերության հետ և բանկի մաքրման գործը հանձնել է այդ մասնավոր ընկերությանը: Բանկի մաքրությամբ զբաղվող մոտ 30 աշխատակիցները դարձել են Karcher-ի աշխատողներ` զրկվելով հավելավճարներից և սոց.փաթեթներից, որոնք նախկինում ապահովում էր պետական բանկը:
Ի դեպ, չնայած ԱԺ-ում ժամանակ առ ժամանակ հնչող հայտարարություններին, թե ԿԲ հավաքարարները պատգամավորներից շատ գումար են ստանում, պարզվում է` ԿԲ հավաքարարները, ի տարբերություն ԿԲ այլ աշխատակիցների, ստանում են ընդամենը մոտ 70-90 հազար դրամ աշխատավարձ: Թե ինչու է բանկը որոշել մասնավոր ընկեություն վարձել որպես միջնորդ իր ու աշխատակիցների միջև` հայտնի չէ, պարզ է սակայն, որ այժմ բանկը պետք է լրացուցիչ գումար տա նաև Karcher-ին` մաքրության գործը կազմակերպելու համար:







































