Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն մասնակցել է «ԱՄՆ-Թուրքիա. Առաջադեմ ուղեղներ» սեմինարին: Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
«Էներգետիկային առնչվող հարցերը մեր հարաբերություններում միշտ եղել են առաջնահերթ: Դեռևս անցած դարի 90-ականներին, երբ ես արդեն աշխատում էի Թուրքիայում, մենք դժվարություններ ունեինք կասպիական նավթի փոխադրման հարցում և մտածում էինք Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի շինարարության մասին: Այդ ժամանակ Սպիտակ տունը լիովին համակարգել է իր գործողությունները պաշտոնական Անկարայի հետ: Այժմ մեր ուշադրությունը սևեռվել է էներգիայի այլընտրանքային աղբյուրների վրա, որոնք իրենցից հետաքրքրություն են ներկայացնում: Մենք աշխատում ենք համակարգի վրա, որում Թուրքիայի ռազմավարական դիրքորոշումը էական դեր է խաղում թուրքական և եվրոպական շուկաների զարգացման տեսանկյունից»,- ասել է Ռիկարդոնեն:
Թուրքիան կարող է «կամրջի» դեր խաղալ և փոխադրել իրաքյան էներգիան: Դեսպանը նաև վստահություն է հայտնել, որ մինչև 2023 թվականը Թուրքիան կհայտնվի աշխարհի ուժեղ տնտեսությունների տասնյակում:







































