«Բարսելոն»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան իր հիացմունքն է հայտնել իր խաղընկեր Լիոնել Մեսսիի գործողություններով և նշել, որ Արգենտինայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը տարեցտարի կատարելագործում է իր խաղը:
«Ներկայումս ես ոչ մի ընդհանուր բան չեմ գտնում այն Լեոյի հետ, ով առաջին անգամ մուտք գործեց թիմ: Մեսսիի ամենակարևոր յուրահատկությունը նրա տաղանդն է: Հենց դա է հնարավորություն տալիս նրան մրցակցել հակառակորդների դեմ:
Սակայն նա կանգ չի առնում և անընդհատ կատարելագործում է իր խաղը: Ի տարբերություն ինձ Մեսսիին շարունակում է երեխա մնալ»,- ասել է Ինյեստան:







































