Friday, 12 06 2026
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի
Առաջընթաց և բարգավաճում․ ԱՄԷ նախագահը շնորհավորել է Փաշինյանին
ՀՌՀ-ն վարչական տույժեր է կիրառել «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ
19:50
Իսրայելը ԱՄՆ-ի ենթական չէ, այլ դաշնակիցն է
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
19:30
Թրամփը Իրանի գործողությունները ողորմելի է որակել
Փրկարարներն ու ոստիկանները օգնություն են ցուցաբերել կամրջի փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացիներին
19:10
Կանադան կխորացնի հարաբերությունները Թուրքիայի հետ
Ավտոմոբիլիստներին գնդակահարելու հումորը անհաջող է․ քաղաքապետի խոսնակ
18:50
Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում
Ուզբեկստանի նախագահի ուղերձը՝ «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի առթիվ
18:30
Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման համար
Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական համագործակցության հարցեր
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա  միջուկային զենք ունենալ, քանի դեռ  վարչապետ է
Իրանը և ԱՄՆ «մոտ են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը»
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել
17:30
ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը
Առաջիկա ժամերին Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրև է սպասվում
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով
Ընտրակաշառքի գործերով 3 թեկնածու փախուստի մեջ է. Ալեքսանյան
Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին

Facebook-ը ցանկանում է զբաղվել գրականությամբ, ֆիլմերով ու ֆիթնեսով

Մեդիահսկաների հետ գործընկերային հարաբերությունների զարգացման հետ միաժամանակ՝ Facebook-ն իր համար աճի հեռանկարներ է որոնում գրականության, կինոյի ու ֆիթնես-գործիքների շուկայում: Սոցցանցի զարգացման բաժնի ղեկավար Դեն Ռոուզը սոցիալական հսկայի հավելվածների էկոհամակարգի ապագան տեսնում է հենց այդ ոլորտներում՝ գրում է Vesti.ru-ն:

Նշվում է, որ երբ Facebook-ը սկսեց գործարկել հավելվածները, ընկերության բիզնեսի համար առանցքային դարձան խաղերը: Այն ժամանակ գերիշխող էին Zynga տիպի ընկերությունները:

Տվյալ պահին սոցցանցի խաղային ինդուստրիան մնում է եկամտաբեր բիզնես, և սոցցանցի ղեկավարությունը միլիարդավոր դոլարներ է տվել մշակողներին, սակայն այդ շուկայում «խաղալն» այդքան էլ հեշտ չէ:

Ռոուզը վստահ է, որ կսկսվի հայտնիության հաջորդ ալիքը՝ շնորհիվ կոնտենտի գեներատորի, այն է՝ մեդիակորպորացիայի նորությունների միջոցով: Այսպես. պարզվել է, որ օգտատերերը միմյանց հետ կիսվում են մեծ քանակությամբ հոդվածներով ու լուրերով, որին հաջորդում է երաժշտությունը:

Ռոուզը նշել է, որ երաժշտությունը սոցիալական է դարձել շնորհիվ Facebook-ի՝ օգտատերերի համար ավելի հեշտ է դարձել իրենց համար նորը բացահայտել, քանի որ ընկերները կիսում են միմյանց հետ այն, ինչ իրենք են լսում:

Նա հայտնել է, որ կոնտենտի նոր ալիք կդառնան ֆիլմերը, գրքերն ու ֆիթնես-հավելվածները: Կինոարդյունաբերության մեջ խոշորագույնը համարվող Netflix-ը վերջերս գործարկել է կոնտենտով «կիսվելու» հնարավորություն:

Ինչ վերաբերում է գրականությանը, ապա սոցցանցը հետաքրքրված է GoodReads-ի տիպի հավելվածներով, որոնք օգտատերերին հնարավորություն են տալիս միմյանց հաղորդել հետաքրքիր գրական նորություններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում