Փետրվարի 13-15-ը Թբիլիսին առաջին անգամ կընդունի Արևելյան գործընկերության խորհրդրանական ասամբլեան՝ «Եվրոնեստը»: Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը՝ վկայակոչելով Վրաստանի խորհրդարանին, փետրվարի 14-ին նախատեսված է Խորհրդարանական ասաբլեայի քաղաքական, մարդու իրավունքների և ժողովդրավարության հարցերով կոմիտեի նիստ:
Եվրախորհրդարանականները և արևելաեվրոպական պետությունների խորհրդարանի անդամնները կքննարկեն համագործակցության արդյունքում ձեռք բերված փոխհարաբերությունները և գործողության ծրագրերը:
Կոմիտեի նիստը ղեկավարելու են Վրաստանի խորհրդարանի եվրաինտեգրման կոմիտեի նախագահ Վիկտոր Դոլիձեն և շվեդ խորհրդարանական Գունար Հեքմարկը: Հանդիպմանը ելույթ կունենա Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին:
Եվրախորհրդարանական պատվիրակությունը կհանդիպի նաև նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ:







































