«Յուվենթուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը «Սելթիկ»-ի դեմ խաղից հետո կիսվել է տպավորություններով:
«Այս երեկո «Սելթիկ»-ը ապացուցեց բոլորին, որ լավ թիմ է: Մենք դժվարություններ ունեցանք հարձակման գծում: Դրա համար էլ մենք ստիպված էինք ավելի շատ ուշադրություն դարձնել պաշտպանության վրա ու խաղալ հակագրոհների մարտավարությամբ:
Բայց լավ նշան է այն, որ բոլոր գլխավոր իրադրություններում ելքը հօգուտ մեզ եղավ: Դուք կարծում եք «Յուվենթուս»-ը հաջորդ փուլու՞մ է: Մենք չենք ուզում շտապել: Պետք է պահպանել կենտրոնացվածությունն ու հարգանքով վերաբերվել շոտլանդական ակումբին», – Բուֆոնի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:







































