2009թ. «Ֆերրարի»-ն չեղյալ համարեց ֆինլանդացու հետ պայմանագիրը, եւ այս մրցաշրջանում նա հանդես եկավ WRC-ի աշխարհի առաջնություններին: Վերջերս Ռայկկոնենը հայտարարել է, որ չի պատրաստվում «Ռենո» թիմը ներկայացնել «Ֆորմուլ 1»-ում, եւ վերջնականապես որոշում է կայացրել, որ այլեւս չի վերադառնալու:
«Ինձ WRC-ում ամեն ինչ դուր է գալիս: Մեզ անհրաժեշտ է որոշում կայացնել, եւ ես հույս ունեմ,որ իրավիճակը շուտով կպարզվի, բայց առայժմ չեմ պատրաստվում վերադառնալ»-ասել է Ռայկկոնենը:
Նրա գործակալ Սթիվ Ռոբերտսոնի հայտարարել է, որ ֆինլանդացին տարբերակներ է փնտրելու՝ WRC-ում հանդես գալու համար: