Այսօր կաթոլիկ աշխարհը ևս տոնում է Սուրբ Զատիկը: Ի պատիվ այդ տոնի՝ բազմաթիվ երկրներում անցկացվում են հանդիսավոր պատարագներ, գրում է spletnik.ru-ն:
Դրանցից մեկը տեղի է ունեցել Մայորկայի մայրաքաղաք Պալմա դե Մայորկայում: Տոնական արարողությանը ներկա է եղել Իսպանիայի թագավորական ընտանիքը՝ արքայազն Ֆելիպե 6-րդը և թագուհի Լետիցիան դուստրերի՝ արքայադուստր Սոֆյայի ու Լեոնորայի հետ, ինչպես նաև գահից հրաժարված թագավոր Խուան Կառլոսի կինը՝ Սոֆյան:















































