Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է «Գրանադա»-ի դեմ տարած հաղթանակի մասին, հաղորդում է AS-ը:
«Կցանկանայի 9:1 հաշիվը փոխել 9 նվազագույն հաղթանակների հետ: Ուրախ եմ, որ թիմը հիանալի հանդիպում անցկացրեց:
Ռոնալդուն սկսեց լավ խաղալ այն դեպքում, երբ ամբողջ թիմն օգնեց նրան: Սա առաջին անգամ էր, երբ Ռոնալդուն դարձավ 5 գոլի հեղինակ «Ռեալ»-ի կազմում: Կարծում եմ, որ սա ավելի կուժեղացնի նրան»,- հայտարարել է Անչելոտին:








































