Սաուդյան ԶԼՄ-ները գրում են, որ երկրի իշխանությունները որոշում են ընդունել ոչնչացնելու Եմենին սահմանակից դատարկ գյուղերը՝ անվտանգության նկատառումներով։ Ըստ «Հայաթ» թերթի՝ դրանցից 10-ն արդեն ոչնչացված են։
Վերոնշյալ գյուղերի բնակիչներն այդ գյուղերը լքել են դեռ 2009-ին, երբ հութիական ապստամբներին հաջողվեց ծայրամասից հասնել երկրի խորքը։ Սաուդյան իշխանությունները վախենում են, որ լքված բնակավայրերը կարող են սահմանը հատող գրոհայինների համար օթևան դառնալ։
Որոշումն ընդունվել է Եմենի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների բարդացման համատեքստում։ Անցյալ գիշեր Սաուդյան Արաբիայի գլխավորած ռազմական կոալիցիան կրկին ռմբակոծում էր Եմենի մայրաքաղաք Սանան։
Սանան նվաճած ապստամբ հութիների դեմ ռազմական գործողությունը շարունակվում է արդեն 11 օր։









































