Thursday, 18 06 2026
Գազայում զինադադարից հետո զոհվել է ավելի քան 1000 մարդ
Ժաննա Անդրեասյանը և թենիսի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահը քննարկել են Հայաստանում թենիսի զարգացման, միջազգային համագործակցության ընդլայնման հարցեր
20:30
ՆԱՏՕ-ն կարդիականացնի իր միջուկային ներուժը՝ զսպումն ուժեղացնելու համար
Դպրոցների ենթակայության փոփոխության հարցերը քննարկվել են մարզպետարանների ներկայացուցիչների հետ
20:10
Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը
Զբոսանավում սցենարային հրդեհ և տուժածներ․ Սևանա լճում անցկացվել է ուսումնավարժանք
19:50
Չինաստանն Իսրայելին կոչ է արել գործել՝ ղեկավարվելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնություններով
Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը կմասնակցի «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ․ Եվրասիա» համաշխարհային կոնգրեսին
19:30
Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է Կայա Կալասի հետ հարաբերությունները խզելու մասին
Մինչև հունիսի վերջ Արարատի մարզում կգործի շուրջ 70 նոր ավտոբուս
19:10
Պակիստանի վարչապետը ստորագրել է ԱՄՆ-Իրան հուշագիրը՝ որպես միջնորդ
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին
18:50
Գրոսին մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում ռազմական գործողությունների ակտիվացման առնչությամբ
Չեխիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
18:30
Էներգակիրների գները բարձր կլինեն առաջիկա տարիներին. եվրահանձնակատար Յորգենսեն
Դրդում են Երևանին ՌԴ-ի հետ առճակատման․ Զախարովան՝ «Արծիվ գործընկեր» զորավարժությունների մասին
Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը շարունակում են գործել Լիբանանում
ASEAN-ը G7-ի «հակակշիռ»
17:50
Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիան
Ութերորդ գումարման Ազգային ժողովն ավարտեց աշխատանքները
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
17:10
ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն «ուղերձ է աշխարհին». Հեգսեթ
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
«Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին

Երկու քույրեր Մոսկվա ու Ամերիկա աշխատանքի տանելու սուտ խոստմամբ կազմակերպել են հայ կանանց սեռական շահագործուը Դուբայում

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ սկսվեց Հերիքնազ Խաչատրյանի գործի դատական քննությունը:

2014 թվականի գարնան վերջին նույն դատարանում այլ դատավորի՝ Գ. Պողոսյանի նախագահությամբ ավարտվել է Հերիքնազ Խաչատրյանի քրոջ՝ Բավական Խաչատրյանի գործի դատական քննությունը:

Կազմակերպված խմբի կազմում թրաֆիքինգի՝ սեռական շահագործման նպատակով Դուբայ ուղարկելու համար հայ կանանց հավաքագրելու մեղադրանքով Բավականը մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել 11 տարի 6 ամիս ազատազրկման: Գործով մեղադրողը որպես պատիժ՝ միջնորդել էր 14 տարի ազատազրկում:

Դատարանի կայացրած դատավճռի հրապարակումից անմիջապես հետո Բավականն արտաքուստ դժգոհ չմնաց, չնայած բողոքարկեց դատավճիռը, բայց քրեական վերաքննիչ դատարանը մերժեց պաշտպանական կողմի բողոքը և ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը թողեց անփոփոխ:

Հիմա ամբաստանյալի տեղում նստած է Բավականի քույր Հերիքնազը:

25-ամյա Հերիքնազը դատարանում իրեն ավելի անկաշկանդ է պահում, հաճախ խոսում է տեղից, անընդհատ դժգոհում է իրեն առաջադրված մեղադրանքից:

Ըստ մեղադրանքի՝ Հերիքնազ Խաչատրյանը, բնակվելով Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում, Նելլի Ներսիսյանի ղեկավարությամբ զբաղվելով մարմնավաճառությամբ, ներգրավվել է Նելլի Ներսիսյանի ղեկավարած կազմակերպված խմբի մեջ ու, խմբում կատարված դերաբաշխման համաձայն՝ քրոջ՝ Բավականի հետ կատարել է հայ կանանց հավաքագրելուն, Դուբայ տեղափոխելուն, թաքցնելուն ուղղված գործողություններ:

Հերիքնազ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրված ինչպես թրաֆիքինգով զբաղվող կազմակերպված խմբի կազմում կանանց հավաքագրելու, Դուբայ ուղարկելու, այնպես էլ հավաքագրելու փորձ անելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132 հոդվածի 3 -րդ մասի 1-ին և 34-132 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետերով:

Մեղադրող Մարուքյանը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, համաձայն որի՝ 2008 թվականից Հերիքնազ Խաչատրյանը թրաֆիքինգով զբաղվող կազմակերպված խմբի կազմում, իր քրոջ հետ միասին հայ կանանց հավաքագրել ու Դուբայ է տեղափոխել՝ այնտեղ սեռական շահագործման ենթարկելու  նպատակով:

Հերիքնազին մի քանի դրվագ է մեղսագրված:

Ըստ մեղադրանքի՝ տուժող Ելենային Հերիքնազը հեռախոսազրույցի միջոցով, իսկ քույրը՝ Բավականը, անձնական հանդիպման ժամանակ համոզել են, որ Դուբայում բարձր վարձատրվող աշխատանք կարող են առաջարկել:

Ելենան հավատացել է, մեկնել է Դուբայ, բայց այնտեղ հասկանալով, թե ինչի համար են իրեն տարել, ընդդիմացել է, պահանջել է իրեն հետ ուղարկել Հայաստան: Դուբայ ժամանելու հաջորդ օրը Ելենային հետ են ուղարկել Հայաստան: Սա 2008  թվականի ամռանն է եղել:

2009 թվականի դեկտեմբերին Հերիքնազը հեռախոսով խոսել է տուժող Աննայի հետ, համոզել է, թե Մոսկվայում նրան կարող է բարձր վարձատրվող աշխատանքով ապահովել:  Աննան համաձայնել է մեկնել:

Բայց Աննայի համար Հերիքնազն ուղարկել է Արաբական Էմիրություններ մուտքի թույլտվություն:

2010 թվականի հունվարի 7-ին Բավականը Աննային Հայաստանից ճանապարհել է Դուբայ: Տեսնելով, որ իրեն իրականում ոչ թե Մոսկվա են ուղարկում, այլ Դուբայ, հասկանալով, որ խաբվել է, ըստ մեղադրանքի, Աննան Դուբայի օդանավ նստելիս պատռել է Էմիրաթներ մուտքի թույլտվությունը: Այդ փաստաթղթի բացակայության պայմաններում նրան արգելել են մուտք գործել Էմիրաթներ, հաջորդ օրը նա վերադարձել է Հայաստան:

Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Հերիքնազը հավաքագրել է նաև տուժող Անահիտին, բայց նա իր մտերմուհուց տեղեկացել է, թե ինչ նպատակով են իրեն Դուբայ ուղարկում, ու հրաժարվել է մեկնել:

Ըստ  մեղադրանքի՝ Հերիքնազը ևս երկու կանանց՝ Աննային ու Շուշանին փորձել է հավաքագրել, բայց այդ կանանց հարազատները, ծանոթները նրանց հետ են պահել Դուբայ մեկնելու մտադրությունից: Այս երկու դրվագով Հերիքնազը մեղադրվում է հանցափորձի համար:

Ամբաստանյալ Հերիքնազը հայտարարեց, թե իրեն առաջադրված մեղադրանքները սուտ կեղծիքներ են. «Ես չեմ ճանաչում ինձ մեղավոր, որովհետև մեղավոր չեմ»,- ասաց նա:

Հերիքնազի շահերի պաշտպան Հ. Գևորգյանը հայտարարեց, թե իր պաշտպանյալին փաստորեն մեղադրանք չի առաջադրվել, մեղադրանքի առաջադրման պահին խախտվել է նրա պաշտպանական իրավունքը, մեղադրանքն առաջադրելու պահին պաշտպան չի ներգրավվել, իսկ քննիչը մեղադրանք առաջադրելու որոշումը «նետել է սեղանին ու հեռացել է»:

Պաշտպան Գևորգյանը անհասկանալի համարեց, որ Հերիքնազին մեղադրանք է առաջադրվել տուժող Անահիտ Բ.-ին հավաքագրելու դրվագով այն դեպքում, երբ Հերիքնազի քրոջ՝ Բավականի գործով մեղադրողը հրաժարվել էր այս դրվագով առաջադրված մեղադրանքից:

Պաշտպանը նշեց նաև, որ այն ժամանակ, երբ իր պաշտպանյալ Հերիքնազը Էմիրաթներում չի եղել, կեղծ ապացույցներ են ստեղծվել՝ իբր նա գտնվել է Դուբայում:

Ըստ պաշտպան Գևորգյանի՝ Հերիքնազին առաջադրված մեղադրանքը տառ առ տառ նույնն է, ինչ՝ Բավականին առաջադրված մեղադրանքը, մեղսագրված արարքը անհատականացված չէ:

Ի վերջո, ամբաստանյալ Հերիքնազ Խաչատրյանն ասաց. «Ես վաբշե ինձ մեղավոր չեմ ճանաչում»:

Պաշտպան Գևորգյանը դատարանին տեղեկացրեց, որ Բավական Խաչատրյանի գործով ՀՔԾ-ում 2015 թվականի հունվարի 12-ին հարուցվել է քրեական գործ քննիչի նկատմամբ՝ Բավականից ցուցմունքներ կորզելու համար:

Դատարանը սահմանեց Հերիքնազի գործով ապացույցների հետազոտման կարգը. կհարցաքննվեն տուժողները, վկաները, կհետազոտվեն գործում առկա այլ փաստաթղթերն ու եզրակացությունները, ապա կհարցաքննվի մեղքը չընդունող ամբաստանյալը:

Քանի որ մարզից երկու վկա էին ժամանել, դատարանը որոշեց փոխել ապացույցների հետազոտման կարգը, հարցաքննել մարզից դատարան ներկայացած վկաներին:

Վկա Դավիթը Իջևանում այն սննդի օբյեկտի տերն է եղել, որտեղ տուժող Շուշանն աշխատել է որպես մատուցող:

2012 թվականի դեկտեմբերին Շուշանին «մի քանի զանգեր են եկել», ինչ-որ աղջիկներ են այցելել, որոնց Դավիթը «հաշվի չի առել»: Բայց մի իրիկուն զանգեր են եկել Շուշանի բջջային հեռախոսին՝ «վայրկյանը մեկ զանգում էին»:

Շուշանը խոսել է և ուրախ-ուրախ ասել, թե իրիկունը մեկնում է Երևան, որ առավոտյան գնա Ամերիկա:

Դավիթը սկզբում կարծել է, թե Շուշանը կատակ է անում, բայց հետո հասկանալով, որ Շուշանը լուրջ է խոսում, հարցրել է. «Աղջի՛կ ջան, քեզ որտեղի՞ց են տանըմ, ի՞նչ են անըմ… »: Ապա ասել է. «Շուշո՛, քեզ կարող ա ուրիշ տեղ տանեն»:

Երբ Շուշանի բջջայինին նորից զանգ է եկել, պատասխանել է Դավիթը ու ասել է. «Մի անգամ էլ զանգեք՝ Իջևանի ոստիկանություն եմ զանգելու»:

Դավիթն ասաց, թե ինքը նախկինում ոստիկան է եղել: Երբ Շուշանն ասել է, թե մի օրվա մեջ լուծելու են վիզայի հարցը ու Ամերիկա են տանելու, ինքը չի հավատացել, որովհետև մարդիկ ամիսներով զբաղվում են այդ հարցով ու վերջում մերժում են ստանում: Երբ Դավիթը խիստ տոնով խոսել է Շուշանի հետ, նրան բացատրել է, որ Ամերիկայի վիզան մեկ օրում ոչ ոք չի ստանում, Շուշանը հասկացել է, որ իրեն փորձել են խաբել:

Դավիթը Շուշանին ասել է իր ենթադրությունը, թե նրան երևի ուզում են Թուրքիա կամ Դուբայ տանել՝ մարմնավաճառության: Այս «մարմնավաճառություն» բառը վկան մեծ դժվարությամբ արտաբերեց, նա ամաչում էր:

Վկան ասաց, որ Շուշանի ասելով՝ նրան համոզել են Նվարդ ու Բավական անուններով կանայք, ովքեր այցելել են նրան ու տեղում խոստացել են, թե Բավականի քույրը Ամերիկայում ռեստորան ունի, որտեղ բարձր վարձատրությամբ Շուշանը կարող է մատուցող աշխատել: Նրանք խոստացել են լուծել Շուշանի անձնագրի, Ամերիկայի մուտքի թույլտվության հարցերը, ինչպես նաև խոստացել են փակել Շուշանի ունեցած պարտքերը:

Վկա Դավիթն ասաց, թե Շուշանը, լսելով իրեն, հրաժարվել է «Ամերիկա» մեկնել, նա մինչև այժմ էլ Հայաստանում է, աշխատում է իրենց մարզի ռեստորաններից մեկում:

Վկա Սիլվան որպես մատուցող աշխատել է Դավիթի սննդի օբյեկտում՝ Շուշանի հետ: Նա ասաց, որ Շուշանին համոզել էին, թե Ամերիկա են ուղարկում՝ մատուցողի աշխատանք անելու: Շուշանին համոզելու համար սննդի օբյեկտ են գնացել Շուշանի ծանոթ Նվարդը ու Աննա անունով մի կին, ում իսկական անունը Բավական է եղել:  Այդ Բավականին վկան տեսել է իրենց օբյեկտում իսկ այնուհետև՝ նախորդ գործով դատի ժամանակ՝ ամբաստանյալի տեղում:

Շուշանը սկզբում ուրախացել է Ամերիկա մեկնելու առաջարկից, վկա Սիլվային ասել է, թե ինքը կհարստանա, Սիլվային էլ կօգնի, որ նա տուն առնի:

Սիլվան խորհուրդ է տվել որոշում ընդունելուց առաջ Դավոյի՝ օբյեկտի տեր Դավիթի հետ խոսել:

Դավիթը անհավանական է համարել Շուշանին արված առաջարկը՝ թե մեկ օրում Ամերիկայի վիզայի հարց են լուծելու և միամիտ կնոջն ուղարկելու են Ամերիկա: Նա զգուշացրել է, որ Շուշանը չխաբվի, ասել է, թե մեկ օրվա մեջ ոչ թե Ամերիկա, այլ Թուրքիա կարող են տանել:

«Ասինք՝ քեզ վատ ճանապարհով կտանեն… Էդ ճանապարհով պիտի տանեին, որ էդ նպատակին հասնեին…»:

Դավիթը պատասխանել է նաև Շուշանի հեռախոսին եկած զանգին և զանգողներին վախեցրել է՝ ասելով, թե ոստիկանություն կդիմի: Դրանից հետո Շուշանին չեն զանգել:

Ամբաստանյալ Հերիքնազի շահերի պաշտպան Հ. Գևորգյանը հայտարարեց. «Թե իմ պաշտպանյալի քույրը ում՝ ինչ խոստումներ է տվել ու ինչ է հայտարարել, իմ պաշտպանյալի հետ դա ոչ մի կապ չունի…»:

Դատարանը միջոցներ կձեռնարկի, որ հաջորդ նիստին՝ ապրիլի 15-ին, դատարան ներկայանան գործով տուժողները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում