Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Անդեր Էրերան խոսել է թիմի հարձակվող Ուեյն Ռունիի մասին, տեղեկացնում է Goal.com-ը:
«Ռունին մեր առաջատարն է: Նա ուժեղ է և՛ խաղադաշտում, և՛ խաղադաշտի սահմաններից դուրս:
Կարծում եմ, որ թիմը պետք է հետևի հենց նրան: Նա մեր ավագն է, մեր առաջատարը և գլխավոր ֆուտբոլիստը: Նրա ցուցադրած ֆուտբոլը վառ օրինակ է հանդիսանում մեզ համար»,- հայտարարել է իսպանացին:









































