Հոլիվուդյան դերասան Դենիել Քրեյգը ծնկի վիրահատություն է տարել՝ Ջեյմս Բոնդի մասին «007: Սպեկտր» ֆիլմի նկարահանումների ստացած վնասվածքի պատճառով: Այս մասին գրում է Mail Online-ը:
«Դենիել Քրեյգն արտրոսկոպիկ վիրահատություն է տարել ծնկի հոդի վրա՝ նախատեսված ընդմիջման ժամանակ: Նա Pinewood կիոնստուդիայի նկարահանման հրապարակ կվերադառնա ապրիլի 22-ին»,- ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ Քրեյգը ծնկի վնասվածք է ստացել դեռևս տարվա սկզբին՝ Ավստրիական Ալպերում նկարահանումների ժամանակ:








































