Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Twitter սոցիալական կայքի իր միկրոբլոգում շնորհավորել է աշխարհի բոլոր կաթոլիկներին Քրիստոսի Հարության տոնի առթիվ:
«Քրիստոսը հարություն է առել և քայլում է մեզ հետ միասին»,- գրել է պապը:
Տեղի է ունեցել տոնական պատարագ և ամբոխի հետ ավանդական հանդիպում: Ամբոխը չի ցրվել անգամ հորդառատ անձրևի պատճառով:
Տեղական ժամանակով կեսօրին պապը հայտնվել է կենտրոնական պատշգամբում տասնյակ հազարավոր հավատացյալների առաջ և հանդես է եկել Զատկին նվիրված ելույթով:














































