Associated Press գործակալությունը տեղեկացնում է, որ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը հավանության է արժանացրել միասեռականների ամուսնությունը պաշտոնապես գրանցելու և երեխաներ որդեգրելու մասին օրինագիծը: Օրինագծին կողմ են քվեարկել 329 օրենսդիրներ, դեմ՝ 229: Այժմ փաստաթուղթը կուղարկվի Սենատի հաստատմանը, որտեղ ևս գերիշխում են սոցիալիստներն ու նրանց համակիրները:
Միասեռականների ամուսնության օրինականացումը Ֆրանսիայի նախագահ Օլանդի նախընտրական խոստումներից մեկն էր: Օրինագծի ընդունման աջակցման համար կազմակերպված ցույցին տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել: Նույնքան մարդ էլ հավաքվել է միասեռականների միության դեմ կազմակերպված ցույցին: Հարցումները ցույց են տալիս, որ ֆրանսիացիների մեծամասնությունը կողմ է միասեռական ամուսնություններին, իսկ ահա երկրորդ կետի, որը վերաբերում է նրանց կողմից երեխա որդեգրելուն, աջակիցների թիվը փոքր է:









































