Ապագայում ճանապարհներն էկոլոգիապես մաքուր կդառնան, վստահեցնում են հոլանդացի գիտնականները: Ներկա պահին նրանք մշակում են ավտոմայրուղիների համար նոր ծածկույթ` լիգնինի կիրառմամբ, որը նախատեսվում է օգտագործել սովորական հանքաձյութի փոխարեն, գրում է RT-ն:
Ներկայումս լինգինի մեծ մասն այրում են որպես թափոններ: Իսկ մթնոլորտ է արտանետվում վնասակար գազերի զգալի քանակություն:
«Եթե նայենք ապագային, մենք պետք է կենտրոնանանք վերականգնվող ռեսուրսների վրա: Դրանց պաշարները կարելի է համալրել յուրաքանչյուր տարի: Այնպես որ, տրամաբանական կլինի գործածել բնական օրգանական նյութեր` նավթամթերքների, օրինակ` հանքաձյութի փոխարեն»,- ասել է գիտնական Թեդ Սլագեքը:







































