Ավստրալիայի մի քանի խոշոր քաղաքներում իսլամական ծայրահեղականության դեմ ցույց անող խմբերը փողոցային հակամարտության մեջ են մտել ռասիզմի ցանկացած դրսևորման հակառակորդների հետ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ոստիկանությունը կալանավորել է մի քանի մարդու Մելբուռնում, որտեղ իրավապահները՝ որպես կենդանի վահան պատ էին կազմել հակամարտող կողմերի միջև:
Reclaim Australia շարժման մամլո քարտուղար Քեթրին Բրենանը հայտարարել է, թե իր կազմակերպությունը պաշտպանում է ավստրալական արժեքները ու դեմ է իսլամական ծայրահեղականությանը, սակայն իր էությամբ հակամուսուլմանական չէ:
Հակառասիստական ակցիայի կազմակերպիչ Կլեր Ֆեստերն իր հերթին քննադատել է Reclaim Australia-ին հասարակությունում հակաիսլամական տրամադրություններ բորբոքելու մեջ:











































