Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ խաղից առաջ կիսվել է ակնկալիքներով:
«Մենք կսպասենք մրցաշրջանի ավարտին ու նոր եզրակացություններ կանենք: «Ռեալ»-ն ուզում է հաղթել Չեմպիոնների Լիգայի իր 10-րդ, իսկ ես՝ 3-րդ գավաթը: Ես պայքարելու եմ հանուն դրա:
Պեպեն հայտացուցակում է, քանի որ կարող է խաղալ: Նա շատ լավ է աշխատել մարզումների ժամանակ:
Մենք հիանալի խաղ ենք սպասում: «Մանչեսթեր»-ը հիանալի թիմ է, որը մեծ փորձ ունի եվրոպական մրցասպարեզում: «Ռեալ»-ը հասկանում է, թե ինչ է պետք անել վաղը», – հայտարարել է Մոուրինյոն:









































