Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Ռաֆայել Վարանը մտադիր է հեռանալ իր ներկայիս ակումբից ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Այդ մասին հայտնում է AS-ը:
Ֆրանսիայի հավաքականի 21-ամյա ֆուտբոլիստի կարծիքով` Վարանին խաղային կայուն պրակտիկա է պետք: Իսկ «Ռեալ»-ում նա պատշաճ խաղաժամանակ չի ստանում, քանի որ պաշտպանության կենտրոնական գծում հանդես են գալիս Սերխիո Ռամոսն ու Պեպեն:
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Վարանը մասնակցել է 19 հանդիպումների, իսկ մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել14 անգամ:







































