Itv.com-ը տեղեկացնում է, որ ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն»-ի կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը մեկնել է Վալենսիա, որտեղ իր թիմը հանդիպում է անցկացնելու տեղի նույնանուն թիմի հետ:
Ակնկալվում է, որ Բեքհեմը հանդիպմանը կհետևի «Մեստալյա» մարզադաշտի տրիբունայից:
Հաղորդման համաձայն՝ անգլիացի խաղացողը վաղվանից կսկսի մարզումները ֆրանսիական ակումբի կազմում:







































