Մադրիդի «Ռեալ»-ի նախկին կիսապաշտպան Խաբի Ալոնսոն TMW-ի հետ զրույցում անդրադարձել է Մյունխենի «Բավարիա» տեղափոխությանը:
Իսպանացի կիսապաշտպանը նշել է, որ գերմանիայի գործող չեմպիոնի կազմը համալրել է հանուն մարզչի` Պեպ Գվարդիոլայի:
«Մարզչի գործոնը գլխավոր դերակատարությունն ունեցավ: «Բավարիա» եմ տեղափոխվել հանուն Գվարդիոլայի: Ցանկանում էի շարունակել կատարելագործվել, նոր բան սովորել: Դա կարող եմ անել Գվարդիոլայի հետ:
Նա ծայրահեղ պահանջկոտ ու շատ բարձրակարգ մասնագետ է: Հուսով եմ` Գվարդիոլայի գլխավորւթյամբ կնվաճեմ Չեմպիոնների լիգայի գավաթը»,- հայտարարել է կիսապաշտպանը:










































