«Չելսի»-ն միացել է Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերի ձեռքբերման պայքարին: 22-ամյա ֆուտբոլիստի հնարավոր տրանսֆերում լոնդոնյան ակումբը կարող է ներառել Օսկարին և Ռամիրեսին, ովքեր թուրինյան ակումբի տրանսֆերային նպատակներն են: Այդ մասին հայտնում է The Telegraph-ը:
Տեղեկությունների համաձայն` չի բացառվում, որ «Չելսի»-ն ձեռք կբերի Պոգբայի իրավունքները, իսկ «Յուվենտուս»-ը ստացված գումարով կգնի Օսկարի և Ռամիրեսի տրանսֆերները: Նշվում է նաև, որ թուրինյան ակումբը մտադիր է նվազագույնը 100 մլն եվրո ստանալ Պոգբայի իրավունքների վաճառքից:
Հիշեցնենք, որ ֆրանսիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև ՊՍԺ-ն, «Բարսելոնա»-ն և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:





































