Կախեթում (Արևելյան Վրաստան) նոր հնագիտական գտածոներ են հայտնաբերվել: «Կավկազ-Պրես»-ի հաղորդմամբ՝ Ախալսոպել գյուղում ֆեոդալական դարաշրջանի կառույցներ են հայտնաբերվել: Երկու մետր խորությամբ կառույց է հայտնաբերվել, որը թալանված է և դատարկ: Մասնագետների խոսքով՝ դա զենքի պահոց է եղել:
Տեղի բնակչությունը պահանջում է, որպեսզի գտածոյի վայր ժամանեն հնագետներ Թբիլիսիից: Նրանք պնդում են, որ այդպիսի կառույցեներ նախկինում էլ են գտել:












































