Դոնեցկի «Մետալուրգ»-ի մամլո ծառայության տեղեկացմամբ՝ ակումբը ժամանել է Անթալիա, որտեղ ուսումնամարզական հավաք կանցկացնի: «Մետալուրգ»-ի ֆուտբոլիստները հավաքի ընթացքում կբնկավեն Calista հյուրանոցում:
Դոնեցկյան թիմի երրորդ ուսումնամարզական հավաքի օրացույցը հետևյալն է.
1. «Մետալուրգ» (Դոնեցկ) – ՄՏԿ (Բուդապեշտ)՝ փետրվարի 15
2. «Մետալուրգ» (Դոնեցկ) – «Շերիֆ» (Տիրասպոլ)՝ փետրվարի 19
3. «Մետալուրգ» (Դոնեցկ) – «Կուբան» (Կրասնոդար)՝ փետրվարի 22
Հիշեցնենք, որ «Մետալուրգ»-ի կազմում Թուրքիա են ժամանաել նաև Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Կառլեն Մկրտչյանն ու Գևորգ Ղազարյանը:





































