Ինգլվուդի ֆորումից մինչ Երևանի Հանրապետության հրապարակ լոսանջելեսյան մետալ ռոք խումբ System of a Down-ը աշխարհի տարբեր բեմահարթակներ կկիրառի՝ բարձրացնելու իրազեկվածությունը 100 տարի առաջ տեղի ունեցածի վերաբերյալ, որը նպատակ ուներ բնաջնջելու մի ողջ էթնիկ խմբի։ Այս մասին հայտնում է Los Angeles Daily News-ը։
Ապրիլի 6-ին խումբը Ինգլվուդում կմեկնարկի Wake Up the Souls համերգային շրջագայությունը։ Յուրաքանչյուր համերգը կապահովի հզոր հարթակ՝ միջազգային ուշադրություն հրավիրելու Հայոց ցեղասպանության վրա։
Խմբի առաջատար Սերժ Թանկյանի խոսքով՝ իրենց համար կարևոր է ոչ միայն իրազեկվածության բարձրացումը, այլև արդարության հասնելը։ «Ցեղասպանությունը դեռ տեղի է ունենում այսօր»,- ասել է նա։
Թանկյանի խոսքով՝ իր խումբը ցանկանում էր այս տարի հանդես գալ նաև Թուրքիայում, որը կլիներ առաջինը, սակայն այդ երկրի կողմից թույլտվություն չի ստացվել։
Խմբի ելույթն առաջինը կլինի նաև Հայաստանում, չնայած խմբի բոլոր 4 անդամները ծագումով հայ են։ Շրջագայությունը կավարտվի ապրիլի 23-ին՝ Երևանում կայանալիք համերգով։








































