Այսօր Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայանալու է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսի և Թուրիքայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հանդիպումը: Այս մասին հաղորդում է SalamNews-ը՝ վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ներին:
Արտգործնախարարները քննարկելու են ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը, ինչպես նաև քաղաքական խոչընդոտների վերացման հարցը, որոնք տվյալ գործընթացում սահմանել էր Ֆրանսիայի նախկին վարչակազմը:
Ֆաբիուսը ներկայացնելու է նաև Ֆրանսիայի նոր կառավարության վերաբերմունքը ԵՄ-ի հանդեպ:
Արտգործնախարարները կքննարկեն նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցը Թուրիքա, որը պետք է կայանա 2013 թ.:
Փարիզում Դավութօղլում մասնակցելու է Լիբիայի հրացով համաժողովին:








































