ԱՄՆ-ի և Մեքսիկայի ափամերձ պահպանության հրամանատրությունը երեքշաբթի գիշերը բուքսիրային նավեր է ուղարկել ամերիկյան Carnival Triumph զբոսանավի մոտ, որը տախտակամածի վրա հրդեհից հետո Մեքսիկական ծոցում ընկել է դրեյֆի մեջ և չի կարող նավահանգիստ վերադառնալ ժամանակին,- հայտնում է Associated Press գործակալությունը՝ հղում անելով նավի օպերատոր Carnival Cruise Lines ընկերությանը:
Գործակալության տվյալներով՝ Triumph-ը, որի վրա կա 3,143 ուղևոր և անձնակազմի 1,086 անդամ, Տեխաս նահանգի Գալվեթոն նավահանգստից դուրս է եկել հինգշաբթի օրը և պետք է վերադառնար երկուշաբթի: Զբոսանքի ընթացքում տախտակամածի վրա հրդեհ է բռնկվել, որի հետևանքով վնասվել է շարժիչը: Ներկայումս նավը Յուկատան թերակղզուց մոտ 240 կմ հեռու է:
Հրդեհից ոչ ոք չի տուժել: Ներկայումս նավը վթարային գեներատորից էլեկտրաէներգիա է ստանում: Սպասվում է, որ չորեքշաբթի երեկոյան բուքսիրները նավը կհասցնեն Մեքսիկայի Պրոգրեսո նավահանգիստ:
Associated Press-ի հաղորդմամբ՝ երկուշաբթի օրը Triumph նավի վրա տաք ջրի, սննդի և ըմպելիքի սղություն է եղել: Խնդիրը լուծվել է մոտակայքով անցնող զբոսանավի՝ Carnival Legend-ի օգնությամբ:










































