«Սանթոս»-ի հարձակվող Նեյմարը հերքել է այն լուրերը, թե իբր Բրազիլիայի հավաքականում իր թիմակից Դանթեից հարցուփորձ է արել «Բավարիա»-ի մասին:
Ըստ հարձակվողի՝ նա երբեք չի խոսել Դանթեի հետ գերմանական գերակումբի մասին ու մտադիր չէ տեղափոխվել այնտեղ:
«Ոչ, ոչ, մենք չենք խոսել այդ թեմայով»,- հայտարարել է Նեյմարը, ով ինքը վերջերս չէր հերքել, որ հնարավոր է գերմանական ակումբ տեղափոխվելու տարբերակը:








































