Տնտեսության աճն ու նոր աշխատատեղերի ստեղծումը կլինեն «Երկրի վիճակի մասին» ամենամյա ուղերձի գլխավոր թեմաները, որով Բարաք Օբաման այսօր կդիմի ԱՄՆ Կոնգրեսին,- հայտնում է ITAR-TASS-ը:
Նախագահը պետք է իր վարչակազմին ասի առաջիկա 4 տարվա «օրակարգի մասին»: Նա պետք է խոսի իր ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների մասին:
Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Քարնին հայտարարել է, որ չէր ուզենա «խորանալ Օբամայի գալիք ելույթի մանրամասնությունների մեջ»: Միևնույն ժամանակ, նա հայտնել է, որ նախագահը, հավանաբար, «կներկայացնի նոր աշխատատեղեր ստեղծելու և միջին դասի վիճակի բարելավման իր ծրագիրը»:
Բյուջետային դեֆիցիտի կրճատման պայմաններում տնտեսական աճի առաջխաղացման խնդրի խորացման պատճառներից է այն, որ Օբամայի վարչակազմն ու հանրապետական ընդդիմությունը Կոնգրեսում չեն կարողանում համաձայնության գալ դաշնային բյուջեի պարամետրերի հարցում:










































