Հինգշաբթի` ապրիլի 2-ին «Տոբոլ»-ը կհանդիպի թիմի երկրպագուների հետ: Առաջիկա միջոցառման մասին իր կարծիքն է հայտնել «Տոբոլ»-ի գլխավոր մարզիչ Վարդա Մինասյանը:
«Նման հանդիպումներն, անշու´շտ, անհրաժեշտ են: Մենք աշխատում ենք երկրպագուների համար, ֆուտբոլիստները նրանց համար խաղում են: Շատ կարևոր է լսել երկրպագուներին:
Ես պատրաստ եմ պատախանել բոլոր հարցերին, որոնք հուզում են մեր երկրպագուներին: Չկան այնպիսի հարցեր, որոնցից խուսափում եմ: Կփորձենք բավարարել մեր թիմի նվիրյալ երկրպագուների հետաքրքրությունները»,- «Տոբոլ»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Մինասյանի խոսքերը:





































