«Վալենսիա»-ի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն «ՊՍԺ»-ի դեմ խաղից առաջ կիսվել է ակնկալիքներով:
«Մենք ուզում ենք անցնել այս փուլը, հաղթել ու դուրս գալ քառորդ եզրափակիչ: Խաղալու ենք հաղթանակի համար: ՄԵնք չենք եկել այստեղ նրա համար, որ հետ մարդիկ ասեն՝ ոչինչ, նրանք արեցին ամեն հնարավորը: Մենք մեր ողջ ուժերը կներդնենք: Վստահ եղեք դրանում:
Մենք մեր սխալներից հետևություններ ենք անում ու ամեն ինչին լավատեսորեն ենք նայում: Հուսով եմ՝ գրավիչ խաղ կստացվի: Իհարկե, ցանկալի կլիներ մեկ օր ավել հանգստանալ, բայց մենք լավ թիմ ունենք, դրա համար էլ այսպես էլ գլուխ կհանենք»,- ասել է Վալվերդեն:








































