Saturday, 06 06 2026
15:10
«Աշխարհի վերջի» սառցադաշտի հալոցքը կարող է վտանգել 6 երկիր
ԵԱՏՄ-ում Հայաստանը քաղաքակրթական «դիսոնասն» է ստեղծում
14:50
Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել
Հակակոռուպցիոն կոմիտեն զգոնության կոչ է անում և հորդորում մերժել ընտրակաշառքի արատավոր երևույթը
Փրկե՛ք Լիբանանը Ձեր իրական թշնամուց, պարո՛ն նախագահ. Արաղչի
Որքան է Հայաստանում ընտրողների թիվը
14:10
Նավթի գները նվազել են – 05/06/26
Տեղեկություններ կան, որ հանձնարարվել է արգելել միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ կրկին վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Տանգոն երկուսով են պարում․ Պեսկովը՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին
«Ես նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ ՀԿԿ հերթական բացահայտումը
13:30
Ընտրական ճգնաժամ` Սեուլում. բողոքի ցույցեր քվեաթերթիկների պակասի պատճառով
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
13:10
Իրանը հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին
Ֆեստիվառը վերադառնում է
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ
ՍԱՏՄ-ն իրազեկում է տնտեսվարողներին
Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ
Շուրջ 30 աշակերտ այցելել է Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիա՝ ծանոթանալու գիտական աշխատանքի միջավայրին
Պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում. ՔԿ
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
Կարևորվել է ԱԺ հերթական ընտրությունների ընթացքում միջազգային դիտորդական առաքելությունների դերը
Նորակերտի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել է փողերի լվացում. դատախազը գործը հանձնել է դատարան
Երևանի թիվ 80 հիմնական դպրոցում ուստարին ամփոփվել է նախագծային աշխատանքով և Սևակին նվիրված ներկայացմամբ
Շուրջօրյա հաստատություններում խնամք ստացող 18 տարեկան անձինք ինքնուրույն կյանք են սկսել Ակնաշենի համայնքային փոքր տանը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում միաձայն ընդունվել է ՀՀ կողմից ներկայացված «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
Հայաստանում լռության օր է․ նախընտրական քարոզչությունն արգելվում է
Վթարային ջրանջատում Գյումրիում
Լարսը բաց է
«Մեծ բանավեճը» վկայեց՝ տիտղոսային ընդդիմությունը չունի սեփական ասելիք և չգիտի իր անելիքը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Ճշմարտության ՊԱՀ-ը. մամուլ

ԻՄ նախագահ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը երեկ հետ է վերցրել նախօրեին Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումը՝ ՀՀ նախագահի թեկնածուի համար առաջացած խոչընդոտներն անհաղթահարելի ճանաչելու և ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու վերաբերյալ: Ոչ դիմումը ներկայացնելուց առաջ, ոչ ներկայացնելիս, ոչ էլ, առավել ևս՝ հետ վերցնելիս Պարույր Հայրիկյանը որևէ հիմնավոր, հասկանալի բացատրություն չտվեց, ինչը հիմք տվեց նրա վերջին օրերի գործունեության շուրջ ամենատարբեր շշուկների, վարկածների, խոսակցությունների շրջանառությանը:

«168 ժամը» գրում է, որ ամենատարածված վարկածն այն է, որ Հայրիկյանը «դիմում-օպերացիան» այս սցենարով խաղարկելու հարցում համաձայնության եկավ իշխանության հետ՝ դրանից բխող քաղաքական և նյութական հետևանքներով: Իշխանությանը, գործող նախագահ Սերժ Սարգսյանին, բնականաբար, ձեռնտու չէր ընտրությունների հետաձգումը, քանի որ այդ դեպքում, եթե անգամ իրավիճակը դուրս չգար վերահսկողությունից, ապա առնվազն լուրջ խնդիրներ կառաջանային իշխանության համար: Իհարկե, իշխանությունը կարող էր իրերի ընթացքը թողնել Հայրիկյանի «ինքնորոշմանը», և նրա դիմումը ՍԴ-ն կարող էր մերժել, ընդ որում, ոչ առանց հիմքի: Սակայն դա ավելորդ աղմուկի, միջազգային կառույցների կողմից որոշակի վերաբերմունքի պատճառ կարող է դառնալ, ինչից իշխանությունն, ըստ ամենայնի, լրջորեն մտահոգվում է: Այնքան որ, անգամ չի թաքցնում Հայրիկյանի հետ «աշխատելու» փաստը: Մասնավորապես՝ մինչ ՍԴ-ից դիմումը հետ վերցնելը, նախօրեին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում Պ. Հայրիկյանին է այցելել նախագահ Սերժ Սարգսյանը:

Երեկ թերթի թղթակցի հետ զրույցում այդ տեղեկությունը հաստատել է Պարույր Հայրիկյանի շտաբի անդամ, նրա մտերիմ ընկեր Կարո Եղնուկյանը, բնականաբար, չմասնավորեցնելով, թե ինչի՞ մասին են նրանք զրուցել: Սա Ս. Սարգսյանի երկրորդ այցելությունն է Պարույր Հայրիկյանին: Եթե առաջին այցելությունը տեղի ունեցավ մահափորձի հաջորդ օրը և միանգամայն տեղավորվում էր վիրավորված մարդուն, քաղաքական գործչին քաղաքավարական այց կատարելու տրամաբանության մեջ, ապա այս կիրակի օրվա Սարգսյան-Հայրիկյան հանդիպումը դժվար է այդպիսին համարել: Ս. Սարգսյանն, ըստ ամենայնի, Պարույր Հայրիկյանին կամ խնդրել, կամ համոզել, կամ հորդորել, կամ սպառնացել է ՍԴ ներկայացրած դիմումը հետ վերցնել: Թե դրանցից ո՞րն է տեղի ունեցել, արդեն էական չէ: Էականն այն է, որ Հայրիկյանի մահափորձի շուրջ պատմությունը նույնքան անփառունակ ավարտ ունեցավ, որքան սրտակեղեք էր այն հանցագործության կատարման օրը՝ հունվարի 31-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում