Saturday, 20 06 2026
Դիլիջանում կայանած ավտոմեքենա է այրվել
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է

Երրորդմասցի Լյովիկի և ընկերների սպանության հեղինակները դեռ չե՞ն սպառել իրենց ասելիքը. «Փաստինֆո»

«Փաստինֆո»ի փոխանցմամբ՝ այսօր գիշերը հրազենային վնասվածքներ ստացած Վարդան Կարապետյանի կյանքը փրկել են հարևանները: Նրանցից մեկը պատմում է, որ գիշերն իրենց տանը հեռուստացույց նայելիս, բղավոց է լսել: Իսկ երբ ձայնի վրա դուրս է վազել տնից, տեսել է իրենց հարևան Վարդան Կարապետյանին` մեջքով գետնին պառկած: Տղամարդու խոսքով, Վարդանն իրեն հայտնել է, որ ոչ մեկին չի տեսել, քանի որ կրակողը «գլխարկով է եղել»:

Հասկանալով, որ Վարդանի վիճակը ծայրահեղ է, առանց ժամանակ կորցնելու հարևանն իր ընտանիքի անդամների օգնությամբ նրան տեղափոխել է իր ավտոմեքենան, ու ինքն էլ հիվանդանոց տարել:

Ի դեպ, նրա խոսքով, իրենք նույնպես փողոցում այդ ընթացքում որևէ մեկին չեն նկատել:

Հիշեցնենք՝ անցած գիշեր, 01:30-ի սահմաններում, Երևանի Պոպովի փողոցում  անհայտ անձը կրակել էր 36-ամյա Վարդան Կարապետյանի ուղղությամբ, որի հետևանքով վերջինս հրազենային վնասվածք էր ստացել որովայնի շրջանում։ Սպանությունից անմիջապես հետո լուրեր տարածվեցին, որ Վարդան Կարապետյանը վերջերս Նուբարաշենում սպանված քրեական աշխարհում  «Երրորդմասցի Լյովիկ» մականունով հայտնի  Լևոն Ղազարյանի ընկերն է: Թե որքանով այս սպանության փորձը կապ ունի Լյովիկի սպանության և  հանցավոր աշխարհում դրան հաջորդած ու նախորդած այլ իրադարձությունների հետ, թերևս, կպարզի հարուցված քրեական գործերի նախաքննությունը:

Իսկ մինչ այդ, որքան էլ որ տարօրինակ հնչի, բայց քրեական այս պատմության շարունակությունը անսպասելի չէր: Նուբարաշենում տեղի ունեցած փոխհրաձգությունից և Լյովիկի ու նրա 2 մտերիմների սպանությունից հետո այս պատմության շարունակությունը ենթադրվում էր: Բայց, խոստովանենք, սպասվում էր ճիշտ հակառակը: Հաշվի առնելով այն, որ քրեական աշխարհում ընդունված չէ ներել նման սպանություններն, և այն, որ դրանք որպես կանոն փոխհատուցվում են համարժեք ձևով, արդեն շուրջ 1 ամիս Հայաստանում սպասում են ԱՄՆ-ում բնակվող «օրենքով գող» Պզոյի ժամանմանը: Բանն այն է, որ Երրորդմասցի Լյովիկը Պզոյի հորեղբոր որդին էր: Ուստի և ենթադրվում էր, թե վերջինը չի կարող անպատասխան թողնել եղբոր սպանությունը, գալու է, որ վրեժ լուծի նրան սպանողներից:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում