Բոլոր հայտնիներն էլ որոշ իմաստով ֆետիշիստ են: Ընդ որում՝ դա վերաբերում է ոչ միայն կանաց, այլ նաև տղամարդկանց: Սակայն ամեն դեպքում կանայք առանձնանում են: Ձգտելով որքան հնարավոր է էլեգանտ և սեքսուալ տեսք ունենալ, նրանք տարբեր դիրքեր, սանրվածքներ են մտածում, մերկացնում են մեջքը և մարմնի այլ հատվածներ: Չնայած աստղերը միշտ մրցակցում են ամենագեղեցիկ հետույքի, ձեռքերի, ոտքերի, փորի և լանջաբացվածքի հարցերում, սակայն վերջին ժամանակներս նրանք կարմիր գորգերին են հայտնվում մերկացած ականջներով: Դրանից բացի, ոճաբանները մարմնի այդ էրոգեն գոտին հայտարարել են մարմնի այն կարևոր մասը, որը պետք է անպայման մերկացնել՝ կերպարն ամբողջական դարձնելու համար: Նորաձևության ոլորտում փորձագետները հայտարարում են, որ ականջի ցուցադրությունը երիտասարդ երևալու միջոց է:
Միգուցե այդ պատճառով է Նիկոլ Քիդմանը՝ 45-ամյա դերասանուհին, բոլորին ցուցադրում, որ կարելի է էլեգանտ ծերանալ: Իսկ ահա Էնն Հեթեուեյը, բացելով ականջը, դարձել է այդ մարմնի մասի լավագույն տիրուհին: Իսկ ահա Թեյլոր Սվիֆտը, այդպիսով, ցուցադրել է սնդուսափայլ (գլամուրային) հին դպրոցին իր պատկանելությունը:
Ջենիֆեր Լոպեսը, գեղեցիկ ականջներից բացի, ցուցադրել է հրաշալի ադամանդները:
Չծերացող Քեթրին Զետա-Ջոնսը նույնպես իր ասիմետրիկ մազերը թաքցրել է գեղեցիկ ականջների հետևում:
22-ամյա Քրիստեն Սթյուարտը բացել է ականջը Լոս Անջելեսում կայացած իր ֆիլմի պրեմիերային:
Նույնիսկ Էմմա Ուոսթոնը, ով ոչ միշտ է փայլում էլեգանտ տեսքով, այս անգամ ցուցադրել է ոճի գերազանց դրսևորում:










































