Այս դեպքը իսկապես փոքրիկ գառնուկի համար երջանիկ պատահականություն է դարձել: Հիմա նա իսկապես կարող է լինել Գինեսի ռեկորդների գրքի թեկնածու, քանի որ ավել վերջույթներով գառնուկները, որպես կանոն, չեն ապրում:
Սակայն Արևմտյան Ֆրանսիայի ֆերմաներից մեկում ծնված հիասքանչ գառնուկը, ինչպես պնդում է նրա տերը, բավականին կենսախինդ է: Red West տեսակին պատկանող գառնուկը լույս աշխարհ է եկել փետրվարի 5-ին:
Նորածին կենդանին ունի երկու հետևի և երեք առջևի վերջույթներ: Ֆերմայի տերը նշել է, որ գառնուկը նույնքան ակտիվ է ու լավ ախորժակ ունի, որքան նրա մյուս առողջ եղբայրներն ու քույրերը:







































