ԱՄՆ Օրեգոն նահանգի 47-ամյա բնակիչ Ռիչարդ Լի Կուպերը McDonald’s արագ սննդի ցանցի ռեստորաններից մեկում հրազենային վնասվածք է ստացել: Ճաշի ժամանակ լիցքավորված Derringer 22 ատրճանակը վայր է ընկել նրա կնոջ` 48-ամյա Բարբարա Անետ Մասթերսի գրպանից և հարվածելով գետնին՝ կրակել է: Այս ողբերգական միջադեպի մասին գրում են արտասահմանյան ԶԼՄ-ները` հղում կատարելով տեղի KTVZ.com. կայքին:
Գնդակը դիպել է տղամարդու որովայնին: Վերջինս հոսպիտալացվել է և մինչև հիմա գտնվում է St Charles-Bend հիվանդանոցում: Նրա վիճակը բժիշկները կայուն ծանր են գնահատում:
Ինտերնետ-ֆորումներում այս թեման բուռն քննարկումների առիթ է դարձել: Բոլորը գրեթե նույն կարծիքին են, որ կինն ատրճանակը ոչ թե պետք է գրպանում պահեր, այլ՝ զենքի համար նախատեսված պատյանում:











































