Կիրակի առավոտյան նավթի շուկայում գները սկսել են անկում ապրել: Այս տենդենցը նկատվել է այն բանից հետո, երբ Աֆրիկյան միության միջնորդությամբ կրակի դադարեցման բանակցություններ են սկսվել Տրիպոլիում: Նյու Յորքի բորսայում WTI (Light Sweet Crude Oil) մակնիշի նավթի գները նվազել են 0.50 դոլարով` կազմելով 112.29դոլար/բարել: Լոնդոնի բորսայում մայիսի ֆյուչերսային գները նվազել են 0,8 դոլարով կամ 0,63%-ով` կազմելով 125,85դոլար /բարել:
Մասնագետները նշում են, որ բանակցությունների սկզբից հետո ներդնողների մոտ վստահություն է առաջացել, որ այդ երկրից նավթի արտահանումը նորից կվերադառնա նորմալ հուն: Այս մասին հաղորդում է loomberg գործակալությունը:









































