Tuesday, 21 05 2024
Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններն ավարտվել են
Դիմումատուի կինը գողացել է տան ոսկյա զարդերը, 1 մլն 200 հազար դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի
Մայիսյան-Հացիկ ավտոճանապարհին բեռնատարը բախվել է գնացքին
Բարևելու հարցի շուրջ կռիվը շարունակվել է զենքերով․ 27-ամյա երիտասարդը մահացու վիրավորվել է
Ադրբեջանը միջամտում է Ֆրանսիայի ներքին գործերին. կլինի՞ «վճռական պատասխան»
Աշակերտները չեն միացել ակցիային,հնչել են հայհոյանքներ, սկսվել է ծեծկռտուք
Իրանի նախագահի մահվան հնարավոր շահառուները
Իրանը կմնա անսասան՝ ապակայունացում չի սպասվում
Արմավիրի ջրատարից դուրս է բերվել քաղաքացու դի
«Նոր պայմաններ կստեղծվեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար»․ Էրդողան
23:30
Իրանում նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը կսկսվի մայիսի 28-ից
23:15
ԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին նախագահի և ԱԳՆ ղեկավարի մահվան կապակցությամբ
23:00
Իրանում հայտնել են նախագահական արտահերթ ընտրությունների ամսաթիվը
22:45
Չինաստանը հայտարարել է, որ զենք չի տրամադրել Ուկրաինայի հակամարտության կողմերին
Իրանի նախկին արտգործնախարարը կարեւոր ակնարկ է արել
Իրանում փնտրում են նոր Ռայիսի. պահպանողական առաջին ֆիգուրի մահը վակուում է առաջացրել
Տարածաշրջանային թնջուկը բարդանում է. ինչ կփոխվի Ռայիսիից հետո
Քաղաքացին չգիտի ու՞ր տանի իր կոշտ թափոնը և շինաղբի մեծ մասը հայտնվում է Կորեայի ձորում
Արարատ Միրզոյանի ելույթը Վիեննայում միջազգային Միջուկային անվտանգության համաժողովին
21:30
Իրանի նախագահի վթարված ուղղաթիռի բոլոր ուղևորների մարմինները նույնականացվել են
ՀՀ առողջապահության նախարարը ցավակցել է Իրանի իր գործընկերոջն ու Իրանի ժողովրդին
ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Կիրանց բնակավայրում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ
Փաշինյանը քննարկել է էականը. հարցեր ու պատասխաններ
20:50
Իրանի զոհված նախագահի հիշատակին Թեհրանում սգո ակցիա է իրականացվում
20:40
Լրատվամիջոցները հայտնել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը
ՀՀ ԳԱԱ նախագահը զորակցություն է հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին
20:20
Անտոնիու Գուտերեշը ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին և կառավարությանը
20:10
Իրանը հանձնաժողով է ստեղծել երկրի նախագահի ուղղաթիռի վթարը հետաքննելու համար. ԶԼՄ-ներ
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ

Եվ ամենամեծը սերն է. Անդրիաս Ղուկասյանին բացահայտում է կինը (տեսագրություն)

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի կինը՝ Անահիտ Թարխանյանը:

– Տիկին Թարխանյան, արդեն քսաներկու օր է՝ Ձեր ամուսինը հացադուլ է անում: Մինչ այս պահը, նման ծայրահեղ միջոցների ընդհանրապես դիմե՞լ է, թե՞ սա առաջին դեպքն է, և արդյոք նրա՝ հացադուլ անելու  հիմնավորումը Դուք արդարացվա՞ծ եք համարում:

– Իրականում սա առաջին դեպքն է, երբ Անդրիասը նման միջոցների է դիմում: Մինչ հացադուլը, մենք ընտանիքով քննարկել ենք, նա ներկայացրել է իր մոտեցումները, գաղափարները՝ ինչպես է շարժվելու ընտրության ժամանակ: Ինձ համար շատ ծանր էր համակերպվել նրա՝ հացադուլ անելու մտքի հետ: Ոչ այդքան հացադուլի գաղափարը, որքան այն, թե այդ սառը և ցուրտ օրերին ինչպես է անցկացնելու դրսում իր ամբողջ ժամանակը: Հավատացնում եմ Ձեզ, իրոք շատ դժվար է, շատ մեծ կամքի ուժ է պետք ունենալ և շատ մեծ ներքին հոգևոր բաղադրիչ, որ կարողանաս դիմակայել եղանակին, սովին: Փորձեցի նրան հետ պահել այդ քայլից, բայց իր պատասխանն ինձ վրա ավելի մեծ տպավորություն թողեց. «Անահիտ, ուժի դեմ ավելի մեծ ուժ կա, գումարի դեմ ավելի մեծ գումար կա, իշխանության առջև ավելի մեծ իշխանություն կա, և միակ բանը, ինչ իրոք կարող է հաղթահարել իրավիճակը, ինքնազոհաբերությունն է հանուն ժողովրդի, և ազնվությունը, միայն այդ պարագայում դու կարող ես ինչ-որ որակների հասնել»:

– Ո՞րն է Ձեր դերը Անդրիաս Ղուկասյանի կյանքում:

– Լինել իր կողքին, անել ամեն ինչ, որ իր առօրյան լինի ապահովված, որ նա կարողանա ազատ աշխատել: Սա ինձ փոխանցվել է ծնողներիցս, մայրս նույն կերպ ապահովում էր հայրիկիս ազատ ժամանակը, որ նա կարողանա ստեղծագործել: Հիմա նստած ենք Սարյանի արձանի հարևանությամբ, որի ճարտարապետը հայրս է՝ Արթուր Թարխանյանը: Ես մորիցս ժառանգեցի այդ վարքագիծը: Ինձ թվում է` ցանկացած կին, գտնվելով ամուսնու կողքին, պետք է անի ամեն ինչ, որ ամուսինը կարողանա կյանքում ազատ և անկաշկանդ դրսևորել իրեն:

– Հայկական ընտանիքներում կարծես կարծրացած մոդել կա, որ կինը պետք է հնազանդ լինի, ամուսնու ասածն օրենք պետք է լինի: Ինչպե՞ս եք խնդիրների շուրջ կոնսենսուսի գալիս: Ո՞ւմ որոշումն է հաճախ հաղթում ձեր ընտանիքում:

– Հաճախ Անդրիասի որոշումը, բայց դա կապված է ոչ թե ճնշման հետ, այլ նա միշտ շատ հետաքրքիր, անսպասելի որոշումներ է կայացնում, որոնք շահեկան են ընտանիքին: Ես մեծ վստահություն ունեմ նրա նկատմամբ,  հաճախ խորհրդակցում եմ իր հետ այս կամ այն հարցի շուրջ և գիտեմ, որ լավագույն խորհուրդը կստանամ իր կողմից: Շատ պատրաստված, շատ զարգացած անձնավորություն է, և ես  ամաչում եմ երբեմն, որ նա կարող է նույնիսկ իմ մասնագիտության մեջ ինչ-որ դիտողություններ անել և գիտելիքներ դրսևորել, հրաշալի պատմություն գիտի՝ թե հայ ժողովրդի և թե համաշխարհային:

– Սակայն մասնագիտությամբ քաղաքագետ է:

– Ավարտել է ԵՊՀ-ի կիրառական տնտեսագիտությունը, հետո սովորել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, թե ֆիզիկայից, թե աստղագիտությունից և ցանկացած բնագավառից բացառիկ գիտելիքներ ունի:

– Ինչպե՞ս ծանոթացաք նրա հետ:

– Շատ հետաքրքիր ձևով ենք ծանոթացել. խնդիրներ ունեի և լսել էի ինչ-որ տեղից շատ գրագետ ու լավ իրավաբան այսօր աշխատում է Հայաստանում և փորձեցի դիմել նրան: Խնդիրս թեև հրատապ լուծում էր պահանջում, բայց ես երեք ամիս փնտրում էի այդ մարդուն և գտա,  ես կասեի՝ սեր առաջին հայացքից…

– Հիասթափության պահերին ինչքանո՞վ եք կարողանում աջակցել նրան, և որքանո՞վ է նա կարողանում Ձեզ աջակցել:

– Մեր մոտեցումը կյանքին հետևյալն է՝ կյանքը դժվար է, չկան թեթև և պարզ ճանապարհներ, բայց եթե դու ազնիվ ես, չես դավաճանում ինքդ քեզ, միշտ դժվար է ճանապարհը: Դրա համար էլ սովորական ենք ընդունում ցանկացած դժվարություն և համատեղ իրար հետ գնում ենք այս կյանքում:

– Տարիների ընթացքում սերը մարում է, վերածվում է ընկերության, բարեկամության: Ի՞նչ կարծիքի եք:

– Ինձ թվում է՝ տարիների ընթացքում, եթե իրոք իսկական սեր է, միայն ավելի ու ավելի է արժևորվում: Այն վստահությունը, որ դու գիտես կա անձնավորություն, որը պաշտպանում է քեզ, սյուն է քեզ համար, սա շատ մեծ նշանակություն ունի ցանկացած կնոջ համար:

– Ինչպե՞ս եք Ձեր կենցաղը կազմակերպում,  Ձեզ խոհանոցում աջակցո՞ւմ է արդյոք, թե՞ զբաղված է մտավոր գործունեությամբ և ծանր պարտականությունը թողնում է Ձեզ վրա:

– Ես գտնում եմ՝ տղամարդը ունի իր բնագավառը, որտեղ պետք է աշխատի:  Ես այս հարցում այլ կերպ եմ մտածում՝ ես  կողմնակից եմ, որ ավանդական ընտանիքներ կազմավորվեն, ընտանիքներ, որտեղ ամբողջ մթնոլորտը հստակ է և պարզ: Եվ իհարկե դեմ եմ, որ տղամարդը խոհանոցում գործ անի, եթե դա իր հատուկ հետաքրքրությունների շրջանակում չէ կամ իր մասնագիտությունը չէ:

– Ձեր պատրաստած կերակուրներից ամենաշատը ո՞րն է նախընտրում:

– Այնքան համեստ է իր նախընտրությունների մեջ…

– Դրա համար էլ այսքան հե՞շտ է հացադուլը տանում:

– Ես կասեի, այո /ծիծաղում է/,  հավատացեք, այս օրերին ոչ մի անգամ չբողոքեց, ոչ մի անգամ չարտահայտվեց, որ ինչ-որ բան ծանր է, դժվար:

 – Տան լիդերն ո՞վ է:

– Մեր ընտանիքում յուրաքանչյուրն անհատ է, պատկերացրեք՝ երկու տարեկան երեխային Անդրիասն այնպես է վերաբերվում՝ ասես նա արդեն կազմավորված քաղաքացի է, որին պետք է լսել, հասկանալ, որը ունի իր իրավունքները, բայց միաժամանակ ունի իր պարտականությունները և պետք է այդ պարտականությունները կատարի: Իրավունքը չի կարող լինել առանց պարտականության, սկզբում պարտականություն, հետո իրավունք:

– Ի՞նչ զբաղմունք է նախընտրում տանը:

– Գիրք կարդալ շատ է սիրում, դա իր ամենահետաքրքիր զբաղմունքն է, միշտ երանի է տալիս, երբ հիվանդանում է, ասում է՝ այսօր վերջապես ժամանակ կլինի գիրք կարդալու:

– Սիրո՞ւմ է օգտվել համաշխարհային բրենդներից: Մենք տեսնում ենք, որ թեկնածուներից ամենամոդեռնը, ամենաժամանակակիցը կարծես ինքն է իր հագուկապով:

– Ոչ ինքը, ոչ ես, բացարձակապես  չենք օգտվում համաշխարհային բրենդներից, բայց ես իմ մասնագիտությամբ ճարտարապետ եմ, կամա թե ակամա, իմ ազդեցությունը կա իր հագուստի վրա: Համաշխարհային բրենդներն իր համար ամենաերկրորդականն են:

– Ամենաառաջնայինը ինչե՞րն են…

– Հոգևոր բաղադրիչը տեսնել ցանկացած մարդու մեջ, ունակություն ունենալ հասկանալու ցանկացած մարդու, ներողամիտ լինել,  սխալների դեպքում կարողանալ ներել մարդկանց:

– Քանի՞ տոկոսով եք այս տարիների ընթացքում որպես  կին Ձեր պարտականությունները կարողացել կատարել:

– Երևի թե ինչ-որ պահեր են գալիս, երբ ցանկացած կնոջ մոտ առաջանում է   ցանկություն ակտիվ կյանքով ապրել, լինել  ներգրավված հասարակական կյանքում, բայց մի քիչ ժամանակ է անցնում, և դու զգում ես՝ քեզ համար կյանքի նպատակն ինչն է: Ինձ համար միշտ առաջնայինը ընտանիքն է եղել: Իհարկե, ցանկացել եմ լինել լավ ճարտարապետ, շատ զբաղվել իմ մասնագիտությամբ, բայց երբ կշեռքի նժարին եմ դրել՝ ընտանիք,  թե մասնագիտություն, հասկացել եմ, որ ընտանիքն ավելի կարևոր է:

– Դուք հայտնի ճարտարապետ Արթուր Թարխանյանի դուստրն եք: Անկեղծ ասած՝ չեմ տեսել, որ Դուք խոսեք կամ քաղաքացիական նախաձեռնությունների հետ հանդես գաք,- «Մոսկվա» կինոթատրոն, Փակ շուկա,-  ճարտարապետական հիմնախնդիրների դեմ, որոնք առնչվում են Երևանի դիմագծի խեղմանը: Երիտասարդական պալատը, օրինակ, Ձեր հայրն է նախագծել: Ձեր դիրքորոշումը խնդրի հետ կապված ոչ շատ հաճախ ենք լսում, Ձեզ չենք տեսնում, ինչո՞ւ:

– Ես Հայաստանի ամենաակտիվ ճարտարապետներից եմ և Հայաստանում  ձեր բարձրացրած հարցերի շուրջ շատ խիստ և կտրուկ ելույթներ եմ ունենում և շատ մեծ ազդեցություն ունեմ այս կամ այն հարցի լուծման ժամանակ: «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի  հետ կապված, Փակ շուկայի, Երիտասարդության պալատի շուրջ այնքան եմ արտահայտվել, այնքան ելույթներ և հարցազրույցներ եմ տվել, իհարկե հարցերը այսքան հեշտ չեն լուծվում: Կան հանրային տարածքներ, որոնք շատ կարևոր են հանրության համար, և դրանք հանդիսանում են առաջին հերթին քաղաքացիների սեփականությունը և հենց այնպես վերցնել ցանկացած ճակատ ձևափոխել, ճակատը նույնպես հանրության սեփականությունն է, չի կարող սեփականատերը  շենքը գնելիս ոչնչացնել այդ շենքը, ինչպես եղավ, ենթադրենք, «Սևան» հյուրանոցի հետ, որը Քոչարի լավագույն օբյեկտներից էր, ինչպես ոչնչացրինք Լենինի պատվանդանը, Լենինի հուշարձանը Մերկուրովի լավագույն քանդակն էր, կարելի էր ինչ-որ մի տեղ որպես քանդակ պահել, իսկ պատվանդանի մասին գտնում եմ ամենամեծ հանցագործությունն էր, որը կատարվեց: Հարցն այն է, որ այն յուրովի ունիկալ զարդաքանդակներ ուներ, և շատ դժվար էր կրկնել, չէր կարելի դա քանդել:

– Կարո՞ղ ենք ասել, որ չկա ճարտարապետական տրամաբանություն:

– Միանշանակ ձեզ հետ համաձայն եմ: Երբ Թամանյանը նախագծում էր քաղաքը, նա առաջին հերթին նախագծեց հանուն իր կնոջ, որին անչափ սիրում էր, նրա կինը բրիտանական արմատներ ուներ, կիրթ ու նուրբ անձնավորություն էր, և ինչ-որ չափով Թամանյանը իր նախագծած Երևանի մեջ հենց այդ սերն արտահայտեց դեպի  իր կինը: Ճարտարապետությունը չի կարող ատելությամբ կամ անտարբերությամբ լցված լինել, ճարտարապետությունը միայն սիրով կարող է լցված լինել, սեր դեպի մարդը: Այսօր մենք մոռացել ենք այն հիմնական խնդիրները, որոնք ձևավորում է  ճարտարապետությունը, դա միջավայր ստեղծելն է, միջավայր, որտեղ մարդն իրեն հանգիստ կզգա: Իսկ բարձրացնելով բարձրահարկ շենքեր: Առհասարակ ճարտարապետության մասով օրենքը շատ անկատար է:

Դուք մասնակցել եք Ազգային ժողովի նոր դահլիճի գծագրման աշխատանքներին: Ինչպե՞ս է ստացվել, որ Դուք՝ այսօր այս իշխանության ամենախիստ քննադատ Անդրիաս Ղուկասյանի կինը լինելով, այս  նախագծման աշխատանքներին մասնացել եք:

– Այդ պատվերը ստացա 97, թե 98 թվականին, կոնկրետ չեմ հիշում, սկզբունքը նույնն էր՝ կիսակլոր, օղակաձև, ամֆիթատրոնի դահլիճ էր ձևավորված: Եվ հետո ամեն մի նախագահի հետ միասին պատվերը նորից վերսկսվում էր: Վերջին պատվերը Հովիկ Աբրահամյանի օրոք էր: Բացի այդ, Ազգային ժողովը պետական կարևորագույն կառույց է, որը կապ չունի այսօրվա իշխող կուսակցության հետ: Ճարտարապետը գործում է այսօր, հենվում անցյալի վրա, բայց անում է ապագայի համար:

– Ի՞նչ կարող եք ասել խանդի մասին, այս տարիների ընթացքում հաճա՞խ են եղել այդպիսի դեպքեր և ո՞ւմ կողմից առավել շատ:

– Տարիների ընթացքում մեծանում է վստահությունը և հավատը դեպի իր դիմացի  անհատը, և խանդի զգացողությունը պակասում է, բայց առաջին տարիներին ես կարող եմ ասել, որ երկուսով էլ ինչ-որ չափով չարաշահում էինք, բայց հետո հասկացանք, որ այլ արժեքներ կան, որոնք երկուսիս համար շատ ավելի կարևոր են:

– Այս օրերի ընթացքում նրա կողմից բարձրացված պահանջը արդյոք  հանրության մոտ տարածում գտա՞վ:

– Ինձ համար շատ կարևոր էր այն, որ այս օրերի ընթացքում հասարակությունն ընդունեց մի կարևոր գաղափար, որ ընտրակաշառքը դա հանցագործություն է՝ թե ընտրակաշառք բաժանողի համար, թե վերցնողի:

– Ձեր ամուսինը  նկատո՞ւմ է Ձեր նոր սանրվածքը, կոշիկները, հագուստը:

– Միշտ նկատում է,  և միշտ հիանում է, իդեալական ամուսին նկարագրեցի, բայց իրոք իդեալական է:

– Երբևէ ունեցե՞լ եք այն զգացողությունը, որ Դուք ավելիին էիք արժանի:

Ես ամեն օր արթնանալուց Աստծուն շնորհակալություն եմ հայտնում, որ հանդիպեցի Անդրիասին:

 – Իսկ ի՞նքը…

– Ինձ թվում է՝ ինքը նույնպես:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում